Սա պայքար է հանուն հայրենիքի, ոչ հանուն իշխանության. հաղթելու ենք․ Արթուր Վանեցյան

 «Սա պայքար է հանուն հայրենիքի, պայքար չէ հանուն իշխանության, ինչպես փորձում են ներկայացնել այս իշխանությունները»։ Այս մասին Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք իշխանությունից կառչած չենք, իրոք, հասկանում ենք ՝ հայրենիք են կորցնում, դուրս ենք եկել՝ պայքարելու մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, Արցախ և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ, լավ ապրող քաղաքացի։ Բոլորիդ 2018 թ-ին խաբեցին․ ասեցին որ պետք է լավ ապրեք, շատ շատերը դուրս եկան փողոց այդ ակնկալիքներով, այդ սպասումներով։ Բայց ինչ ունենք՝ մարդը լավ ապրելու փոխարեն, ցավոք սրտի, սկսել է ավելի վատ ապրել, անվտանգ երկիրը փոխվել, հայտնվել է մի իրավիճակում, որ մարդիկ չգիտեն՝ վաղը թուրքը գալու է իրենց տուն, թե ոչ։ Բայց այս մարդիկ շարունակում են կռվել, կառչած մնալ իրենց աթոռներից »,-ասաց նա։

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Հայստանը, Արցախը, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել և շատ կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակներին, հաղթելու են։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան