ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հերթական տեսանյութը, ըստ ամենայնի՝ ՔՊ-ականների հետ հերթական հանդիպումից, որում նա անդրադառնում է ՌԴ հետ հարաբերություններին:
Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել: Նրա խոսքով.
"Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի բան ու ասել, որ այստեղ այս պարտավորությունն ունեիք ու այդ պարտավորությունը չեք կատարել: Իսկ մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան",- ասել է Փաշինյանը ՌԴ հետ հարաբերությունների մասին:
Նա հավելել է՝ քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի ՝ հարցը չի լուծվելու:
Մանրամասները՝ տեսանյութում