Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում ռուսներ էլ են եղել․ Կրեմլը հաստատել է և ցավակցել

Վաշինգտոնում վթարի ենթարկված ինքնաթիռում ռուսներ էլ են եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսների մասին տեղեկությունը հաստատվում է։ Այլ մանրամասներ դեռ չկան։ Կրեմլը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և բարեկամներին, գրել են ԶԼՄ-ները։
Ավիավթարի ենթադրյալ զոհ դարձած գեղասահորդների Եվգենյա Շիշկովայի և Վադիմ Նաումովի որդին Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում չի եղել, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գեղասահորդ Անտոն Սպիրիդոնովը։ Նա նշել է, որ երկուշաբթի օրը Մաքսիմ Նաումովի հետ միասին հեռացել է Վիչիտոյից։