Այս հիվանդությունները զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը

Թերապևտ Լյուդմիլա Լապան զգուշացրել է, որ որոշ հիվանդություններ կարող են առաջացնել սրտի կաթվածներ և սրտանոթային համակարգի այլ լուրջ խնդիրներ։ Այս մասին բժիշկը խոսել է «Մոսկվա 24»-ի հետ։
Մասնագետի խոսքով՝ շաքարային դիաբետը զգալիորեն մեծացնում է սրտի և անոթային խնդիրների առաջացման վտանգը։ Այս հիվանդության պատճառով սկզբում քայքայվում են մազանոթները և արյունատար անոթները, իսկ հետո այն հասնում է սիրտ։
Թերապեւտն ընդգծել է, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ միշտ էապես մեծանում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը, ինչը հաստատում է վիճակագրությունը։«Ռեւմատոիդ արտրիտը, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է մարմնի սեփական բջիջների վրա, պակաս վտանգավոր չէ սրտի առողջության համար»,- հավելել է Լապան։
Նրա խոսքով՝ հաճախ սրտի կաթվածը կամ ինսուլտը մահացու ավարտ են ունենում արթրիտով հիվանդների մոտ։
Եզրափակելով՝ Լապան ասել է, որ որ անառողջ ապրելակերպը, մասնավորապես քնի քրոնիկ պակասը և ծխելը նույնպես հանգեցնում են սրտի խնդիրների զարգացմանը։