Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մարինե Մելքոնյանին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 4-ի ԲԴԽ-76-Ո-250 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում: