Դատարանը Կարապետ Պողոսյանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով

Դատարանը Կարապետ Պողոսյանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Մարտիրոսյանի՝ 3 ամիս ժամկետով երկարաձգեց քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի տնային կալանքը, անփոփոխ թողնելով 2 մլմ դրամ գրավը։ Այդ մասին հայտնում է Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։

«Փաստում ենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում պետական մարմիների կողմից ամուսնուս նկատմամբ իրականացվող ապօրինություններն իշխանության նենգ վրեժխնդրության դրսևորում են, քաղաքական ճնշումներ»,- գրել է նա։