Apple-ի արտադրանքը կարող է թանկանալ

Apple-ի արտադրանքը կարող է թանկանալ

Apple-ի արտադրանքը կարող է թանկանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի պատճառով, գրել է «The New York Times»-ը:

Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվում են Հնդկաստանի, Վիետնամի և Թաիլանդի վրա, որոնք կազմում են ընկերության սարքերի արտադրության մոտ 90%-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքը կարող է աճել տասնյակ դոլարով։

Այժմ Apple-ը կա՛մ պետք է վճարի սակագներ և կորցնի շահույթը, կա՛մ ծախսերը փոխանցի հաճախորդներին: Ընկերության բաժնետոմսերը երկրորդային առուվաճառքում արդեն 5,7%-ով էժանացել են։