Պուտինի հրավերով Փաշինյանը կմեկնի ՌԴ

Պուտինի հրավերով Փաշինյանը կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: 

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Փաշինյանը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու էր Մոսկվա՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: