Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած եղբայրներին

Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած եղբայրներին

Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Պարգևատրման արարողության ժամանակ Գոռը հագել էր շապիկ, որի վրա պատկերված էին հորաքույրների որդիները՝ Մարտին Ավթանդիլյանն ու Վանիկ Գրիգորյանը: Նրանք երկուսն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ են զոհվել, Վանիկը ժամկետային զինծառայող էր, իսկ Մարտինը կամավոր էր մեկնել ճակատ:

«Բոլորն էլ, այդ թվում և թուրք մարզիկներն ու նրանց մարզիչները, հասկացել էին և ուշադիր ինձ էին նայում: Ես հաղթանակս նվիրում եմ իմ եղբայրներին ու մեր բոլոր հերոսներին, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք»,- ասել է Գոռը: