Երեւանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երեւանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։