Կյանքից հեռացել է ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Մարիու Զագալոն

Կյանքից հեռացել է ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Մարիու Զագալոն

92 տարեկանում մահացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Մարիու Զագալոն։ Այս մասին հաղորդվում է նրա ինստագրամյան էջում։

Նախկին խաղացողի մահվան պատճառը չի նշվում։ «Նվիրյալ հայր, սիրող պապիկ, հոգատար սկեսրայր, հավատարիմ ընկեր, հաղթող մասնագետ և մեծ մարդ», - ասվում է հայտարարության մեջ:

Զագալոն պատմության մեջ միակ մարզիկն է, որը չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա երկու անգամ նվաճել է տիտղոսը որպես խաղացող (1958, 1962) և մեկ անգամ՝ որպես գլխավոր մարզիչ (1970) և մարզչի օգնական (1994)։