Սլովակիան հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում որևէ ռազմական առաքելության

Սլովակիան հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում որևէ ռազմական առաքելության

Սլովակիան հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում որևէ ռազմական առաքելության և միջոցներ հատկացնել Կիեւին զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Սլովակիայի կառավարության ղեկավարն ամփոփել է ԵՄ դեսպանների հետ հանդիպումն իր ֆեյսբուքյան էջում.

«Սլովակիան չի մասնակցի ոչ մի ռազմական առաքելության Ուկրաինայում և ոչ մի ցենտ ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային»,- գրել է Ֆիցոն։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է երկու երկրների նախարարների կաբինետների ևս մեկ համատեղ նիստ անցկացնել։ Սլովակիան և Ուկրաինան կարող են քննարկել նոր փոխշահավետ նախագծեր կառավարության մակարդակով։