Զանգվածային ցույցեր Էկվադորում. 3 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Զանգվածային ցույցեր Էկվադորում. 3 նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն հայտարարել է հանրապետության երեք նահանգներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Պատճառն անկարգություններով ուղեկցվող զանգվածային ցույցերն են. փոխանցում է TASS-ը:

Նախագահն ազգային հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած գիշեր երկխոսության կոչ է արել, սակայն ի պատասխան՝ ստացել է էլ ավելի մեծ բռնություն: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Պիչինչա, Իմբաբուրա և Կոտոպահի նահանգներում:

Լասոն վարկային մեղմացումների մասին է հայտարարել և հանությանը կրկին կոչ արել երկխոսել:

Զանգվածային ցույցերն անցկացվում են շաբաթվա սկզբից: Հիմնական նախաձեռնողն Էկվադորի բնիկ ժողովուրդների համադաշնությունն է: Ցուցարարները պահանջում են բենզինի գնի նվազեցում և անվտանգության ապահովում՝ հանցավորության աճի ֆոնին: Ցույցերն ուղեկցվում են խոշոր մայրուղիները փակելով և անկարգություններով: