Հեռակա կալանավորվել է բլոգերը, ով որդուն ձնակույտի մեջ էր գցել (տեսանյութ)

Հեռակա կալանավորվել է բլոգերը, ով որդուն ձնակույտի մեջ էր գցել (տեսանյութ)

Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է բլոգեր Սերգեյ Կոսենկոյին՝ որդուն ձնակույտի մեջ գցելու տեսանյութի պատճառով։

Բլոգերը մեղադրվում է անչափահասի դաստիարակության պարտականությունները չկատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձի համար:

1 տարի առաջ՝ 2024 թվականի հունվարին, Կոսենկոն Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում նա իր երկու ամսական որդուն ձնակույտի մեջ է գցում Կուրշեւելում արձակուրդի ժամանակ։. Բլոգերի խոսքով՝ ինքը ցանկացել է «նկարահանել ամենապոպուլյար տեսանյութը»։