ՌԴ Պետդումայի նախագահը դիմում է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Պուտինի դեմ մաhափորձի մասին տեղեկությունների հետ կապված

ՌԴ Պետդումայի նախագահը դիմում է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Պուտինի դեմ մաhափորձի մասին տեղեկությունների հետ կապված

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դիմում է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Բայդենի և Բլինքենի կողմից Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մասին տեղեկությունների հետ կապված։

Փաստաթղթում պատգամավորները պահանջում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Թաքեր Կառլսոնի կողմից վերջերս հայտարարված տվյալների վերաբերյալ։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը փորձել է սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մատնանշելով դրանում Էնթոնի Բլինկենի ակտիվ դերը։ Կառլսոնն իր խոսքերի համար ոչ մի ապացույց կամ մանրամասն չէր ներկայացրել։