Մեծ մարտկոց, 50 ՄՊ տեսախցիկ. Honor X40-ի նոր տարբերակը

Մեծ մարտկոց, 50 ՄՊ տեսախցիկ. Honor X40-ի նոր տարբերակը

Սեպտեմբերին թողարկված Honor X40 սմարթֆոնի նոր տարբերակը թողարկվել է «Սաթի աստղային լույս» (Amber Starlight) ռոմանտիկ անունով գույնով: Եվ այն նույնիսկ ավելի էժան է, քան սկզբնական տարբերակը:

Սարքն ունի 6,67 դյույմանոց և 45 աստիճան կորության OLED էկրան՝ 800 կդ/մ2 պայծառությամբ, որն ունի գույների 1,07 միլիարդ երանգ։ Էկրանի մակերեսի տակ մատնահետքի սենսոր է, էկրանն ինքնին ունի կապույտ լույսի պաշտպանության համակարգ։

Չնայած մեծ մարտկոցին, սարքն ինքնին բավականին կոմպակտ է. հաստությունը կազմում է ընդամենը 7,9 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ:

Հիմնական տեսախցիկն ունի 50 և 2 մեգապիքսելանոց սենսորներ: Հեռախոսն ունի նաև 8 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ։

Սմարթֆոնն ունի նաև աղմուկի նվազեցման իր ալգորիթմը: