Ֆրանսիայի դեսպանը Երասխում շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդներին կատարած աշխատանքի համար

Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Երասխի մոտ, ԵՄ դիտորդական առաքելության իրականացման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել Հայստանում ԵՄ դիտորդական առաքելության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Դյուկոմին և դիտորդներին աշխատանքի համար: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում:
Նա իր աջակցությունն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը՝ ընդգծելով նրա «կարևոր դերը տարածաշրջանում կայունացման ջանքերում»։