Փրկարար առնետների ջոկատ են պատրաստել, որը կաշխատի երկրաշարժերի էպիկենտրոններում

Գլազգոյում բժիշկ Դոննա Քինը յոթ առնետներից բաղկացած ջոկատին սովորեցրել է աշխատել երկրաշարժերի էպիկենտրոններում: Կրծողները միկրոֆոններով մինի ուսապարկեր են կրում եւ ճանապարհ են անցնում դեպի ամենադժվար ավերակները՝ հաղորդակցություն հաստատելու համար, գրում է Newsweek-ը։
Առնետների մարզումը տեւել է երկու շաբաթ։ Հիմնական խնդիրն էր կրծողներին սովորեցնել հատուկ ազդանշանով վերադառնալ բազա։
Առնետները արագաշարժ կենդանիներ են՝ գոյատեւման բարձր մակարդակով: Դրանք հաճախ ներգրավվում են բարդ եւ վտանգավոր գործերում: Մոտ 170 կրծողներ այժմ վերապատրաստվում են հակահետեւակային ականներ գտնելու եւ տուբերկուլյոզը հոտով ճանաչելու համար։