SuperUnited Croatia Rapid & Blitz. Կարլսենն ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

SuperUnited Croatia Rapid & Blitz. Կարլսենն ու Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղացին SuperUnited Croatia Rapid & Blitz արագ խաղի մրցաշարի առաջին տուրում։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Կարլսենը։

Մրցաշարին մասնակցում են նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Լենիեր Դոմինգեսը, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, խորվաթ Իվան Շարիչը, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ հոլանդացի Յորդեն վան Ֆորեստը։

Առաջին օրն անցկացվել է երեք տուր։ 5 միավորով միանձնյա առաջատարը Ալիռեզա Ֆիրուջան է, որը հաղթել է Շարիչին ու Տոպալովին, ոչ ոքի է խաղացել Նեպոմնյաշչու հետ։ Հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

4-ական միավոր ունեն Կարլսենը, Սոն, Վաշիե-Լագրավն ու Վան Ֆորեստը։