Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հզոր պայթյուններ են որոտացել։ Ինչը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տելեգրամյան ալիքում:
Պայթյուններից հետո Կիևի թաղամասերում հրդեհներ են բռնկվել, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։