Զանգվածային անկարգություններ են եղել, որոնք ուղեկցվել են հրկիզումներով (տեսանյութեր, լուսանկարներ)

Զանգվածային անկարգություններ են եղել, որոնք ուղեկցվել են հրկիզումներով (տեսանյութեր, լուսանկարներ)

Անգլիական Լիդս քաղաքում զանգվածային անկարգություններ են եղել, որոնք ուղեկցվել են հրկիզումներով:

Մեքենաներ են այրվել, ոստիկաններ են դեպքի վայրից փախչել:

Անկարգությունների մասնակից էթնիկ պակիստանցիները հրկիզել են երկհարկանի ավտոբուս, շրջել ոստիկանական մեքենա։ Ամեն ինչ տեղի է ունեցել Հարեհիլսի աղքատ թաղամասում, որտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում։

Ըստ լրատվամիջոցների՝ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ սոցիալական աշխատողները եկել են անգործունակ ընտանիքի տուն ու տարել չորս երեխայի:

Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ