Եվրոպայում գազի գինը բորսայում գերազանցել է 500 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի գինը երեքշաբթի բորսայական առուվաճառքի ժամանակ բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 500 դոլար։ Օրվա սկզբից գների ընդհանուր աճը կազմում է ավելի քան 5%։
Նիդեռլանդների TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է մինչև 508 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց կամ 46,5 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով եվրո/դոլար ընթացիկ փոխարժեքի վրա՝ ICE գները ներկայացված են եվրոյով մեկ ՄՎտ/ժ-ի համար):
Նախօրեին ամերիկյան նավթագազային Chevron ընկերությունը դադարեցրել էր արդյունահանումը գազի առանցքային հանքավայրում՝ ելնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման անվտանգության նկատառումներից։ Արտադրության դադարեցումը կարող է հանգեցնել մատակարարումների հետաձգման, այդ թվում՝ դեպի Եվրոպա։
Եվրոպայում գազի գինը բորսայում գերազանցել է 500 դոլարը՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ մ՝ օգոստոսից հետո առաջին անգամ