Մեկնարկեց ԱԺ նիստը, պարտադիր քննարկման 16 հարց կա

Մեկնարկեց ԱԺ նիստը, պարտադիր քննարկման 16 հարց կա

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանում պարտադիր քննարկվելու է ինը հարց։ Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Յոթ հարց էլ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել, և ըստ այդմ, կքննարկվի։

Մեկ հարց, որը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովի կողմից, ուստի այդ օրակարգ կընդգրկվի, եթե պատգամավորները կողմ քվեարկեն։ Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանը հրաժարվեց ներկայացնել նախագիծը։ Հարակից զեկուցող Մարիամ Պետրոսյանը ևս նշեց, որ ասելիք չունի։ Հայկ Կոնջորյանն էլ վարման կարգով նշեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։