«Ես տուն չունեմ». Մասկը` իր տան հնարավոր խուզարկության մասին

«Ես տուն չունեմ». Մասկը` իր տան հնարավոր խուզարկության մասին

«Ես տուն չունեմ». միլիարդատեր Իլոն Մասկն իր տանը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հնարավոր խուզարկության մասին՝ երգիչ Ջոն Ռիչի հարցին այդպես է պատասխանել։

Սոցցանցի մեկ այլ օգտատեր հարցրել է գործարարին՝ արդյոք դա նշանակում է, որ ինքն ազատվել է իր Boxabl–ի տնից, ինչին Twitter սեփականատերը պատասխանել է, որ վարձակալում է այն։

Business Insider պարբերականը օգոստոսին գրել էր, որ Իլոն Մասկը 34,8 քմ մակերեսով և 49.5 հազար դոլար արժողությամբ Boxabl ընկերության փոքր տան սեփականատեր է։  

Իսկ դեռևս ապրիլին միլիարդատերը TED–ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ինքը որևէ տան սեփականատեր չէ և ապրում է ընկերների մոտ։ 

 

 

@ArmeniaSputnik