Ինչո՞ւ Էրիկին թույլ չեն տվել երգել Հանրապետության հրապարակում

Ինչո՞ւ Էրիկին թույլ չեն տվել երգել Հանրապետության հրապարակում

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հերթական հյուրն էլ դարձել էր երգիչ Էրիկ Կարապետյանը։ Էրիկը անկեղծ զրույց էր ունեցել՝ անդրադառնալով մի շարք թեմաների։ 

StarNews-ն առանձնացրել է զրույցի ամենահետաքրքիր և ուշագրավ մանրամասները։

Էրիկը վերհիշել էր, որ 2002-2003 թվականներին իրեն հրավիրել էին Հանրապետության հրապարակում ելույթ ունենալու և ինքը Թբիլիսիից ոգևորված եկել մի կերպ էր Հայաստան՝ համերգին մասնակցելու։ 

Սակայն հենց համերգի օրը կազմակերպիչը հայտնել է, որ իր անունը հեռացրել են ցուցակից և ինքը վերադարձել է Վրաստան։ 

«Ինձ համար էն ժամանակ Հրապարակում ելույթ ունենալը հազար հատ Եվրատեսիլ արժեր։ Ինչքան վատ էր, որ ուզում էի էստեղ երգել ու չստացվեց»,- նշել է Էրիկը։