Ինչպե՞ս են ԱԺ-ի անվտանգության տեսագրությունները հայտնվել ԶԼՄ-ներում․ Աբրահամյանը՝ գլխավոր դատախազին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրավապահ մարմիններում քննության առարկա դարձել է այն հարցը, թե ինչպե՞ս են Ազգային ժողովի անվտանգության տեսախցիկներից հանված տեսաերիզները հայտնվել լրատվականների տիրապետության տակ։ 

Նշենք, որ խոսքն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին վերաբերող տեսագրություններին է վերաբերում, որոնցում նա վազում է ԱԺ-ի միջանցքով։ Այն հրապարակվեց որպես ՔՊ-ականների հայտարարությունների ապացույց առ այն, որ Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո «վազելով փախել է»։

Մանրամասն՝ տեսանյութում