Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Հայտնել է Armenie Football-ը։

Ըստ աղբյուրի՝ սկաուտները հայ ֆուտբոլիստին հետևել են Արաբական Միացյալ Էմիրություններում «Կրասնոդարի» ձմեռային հավաքի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանն իտալական «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում է, և որ 2023 թվականի ամռանը կարող է տեղափոխվել նաև հոլանդական «Այաքս»։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և հիմնական թիմ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է ութ գնդակի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt ինտերնետային պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը: