Ինչ մթերքներ պետք է ուտել վաղ գարնանը չհիվանդանալու համար․ բժշկի խորհուրդը

Գարնան սկզբին առողջությունը բարելավելու համար պետք է ուտել սեզոնային բանջարեղեն ու մրգեր, ծովային ձուկ, ձու, կարագ և ընկույզ: Այս մասին հայտնել է սննդաբան Դինարա Գադելմուրզինան։
«Ի՞նչ մթերքներ են ավելի լավ օգտագործել մարտին: Սեզոնային բանջարեղեն ու մրգեր, կաղամբի բոլոր տեսակները, այդ թվում՝ թթու կաղամբ, սոխ, գազար, շաղգամ, բողկ, նարինջ, գրեյպֆրուտ, կիվի: Նաև վիտամին D-ի համալրման համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել ծովային ձուկ, ձու, կարագ և ընկույզ»,- ասել է Գադելմուրզինան «Մերձմոսկվան այսօր» առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։