2024 թվականին Երկիրը ծածկվելու է մեծ թվով մագնիսական փոթորիկներով

2024 թվականին, ներկայիս արեգակնային ցիկլի շրջանակներում, երկրի վրա ամեն ամիս տեղի կունենան մագնիսական փոթորիկներ։ Այս մասին հայտարարել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը. փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականն արդեն կլինի արեգակնային առավելագույն ակտիվության տարի։ Սա նշանակում է մեծ բռնկումներ, մեծ մագնիսական փոթորիկներ, ուստի, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 2024 թվականը 2023 թվականի հետ, ապա, ըստ ցանկացած կանխատեսումների, այն ավելի ակտիվ կլինի։ Ե՛վ բռնկման ակտիվության, և՛ գեոմագնիսական ակտիվության առումով»,- ասել է Բոգաչովը։
Գիտնականը հիշեցրել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսել արեգակնային բռնկումները, սակայն այս պահին մոտենում է արեգակնային ակտիվության պարբերական առավելագույնը, ուստի պետք է սպասել ամսական երկու-երեք փոթորիկ։ Մայիս-հունիս ամիսներին սպասվում են առավելագույն փոթորիկներ:
Մինչ այս, փորձագետը պարզաբանել է, թե արդյոք արեգակնային բռնկումները կարող են ոչնչացնել Երկրի մագնիսական դաշտը։
Լուսանկարեները՝ այստեղ