Վարդապետյանը նշանակեց, Վարդապետյանն էլ ազատեց․ զինդատախազի տեղակալը 3 օր պաշտոնավարեց 

Վարդապետյանը նշանակեց, Վարդապետյանն էլ ազատեց․ զինդատախազի տեղակալը 3 օր պաշտոնավարեց 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: 

Հովհաննիսյանն օրեր առաջ՝ սեպտեմբերի 16-ին էր զինդատախազի տեղակալի պաշտոնին նշանակվել՝ նորանշանակ դատախազի հրամանով։ Երեկ, սակայն, Աննա Վարդապետյանը ստորագրել է Սևակ Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հրամանը։

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝ Հրամայում եմ՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 19-ից»,-ասված է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Լիաննա Թորոսյան