Ուկրաինան հայտնել է, որ ռուսական ռազմանավերը տեղափոխվել են Ղրիմի նավահանգիստներ

Ուկրաինան հայտնել է, որ ռուսական ռազմանավերը տեղափոխվել են Ղրիմի նավահանգիստներ

Ռուսական ռազմանավերը տեղափոխվել են Ղրիմի նավահանգիստներ: Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

«Ռուսաստանի Դաշնության սևծովյան «Իսկանդերները» այժմ տեղափոխվել են Թարխանկուտ հրվանդան և Դոնուզլավ լիճը և մտադիր չեն զորքեր իջեցնել մեր ափին, քանի որ գիտեն, թե ինչպես դա կավարտվի իրենց համար»,- ասել է Բրատչուկը։