Լոնդոնում էկոակտիվիստներն ընդհատել են դասական երաժշտության փառատոնի բացումը (տեսանյութ)

Լոնդոնում տեղի է ունեցել էկոակտիվիստների հերթական ակցիան․ ընդհատվել է BBC Proms դասական երաժշտության փառատոնի բացումը․ այս մասին Twitter-ում հայտնել է Just Stop Oil շարժումը։
Ակցիային մասնակցել են 38-ամյա Քեյթ Լոգանը և 29-ամյա Պիա Բաստիդը։ Նրանք դադարեցրել են համերգը՝ պաստառներով վազելով բեմ։ Նույն պահին նրանց բերման են ենթարկել, երաժիշտները կարողացել են շարունակել իրենց ելույթը։
Կանանցից մեծի խոսքով՝ ինքը ժամանակին կանգնել է Ալբերտ Հոլի բեմում՝ երիտասարդական երգչախմբի կազմում, իսկ այժմ ստիպված է խանգարել այստեղ համերգը՝ ուշադրություն հրավիրելու բնապահպանական ճգնաժամի վրա։
Էկոակտիվիստները հայտարարել են, որ պատրաստվում են կաթվածահար անել Լոնդոնը՝ մեկշաբաթյա լայնածավալ բողոքի ցույցերով։
Տեսանյութն՝ այստեղ