Ոստիկանները ՀՅԴ գրասենյակից բերման են ենթարկել երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին

Ոստիկանները Գյուլբենկյան փողոցի վրա գտնող ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից բերման են ենթարկել երկու դաշնակցական երիտասարդների և գրասենյակում հերթապահող աշխատողներից մեկին։ Այնտեղ էր նաև փաստաբան Բենիկ Գալստյանը, ում ոստիկանության աշխատակիցը փոխանցեց, որ երիտասարդներին բերման են ենթարկում Կոմիտասի պողոտան փակելու համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դաշնակցական երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան, այնտեղ տեղադրել են անվադողեր և այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր 18։30 մեկնարկում է մեծ երթ Սասունիցի Դավիթի արձանի մոտից։