Էդուարդ Սպերցյանը կարող է մասնակցել Հայաստանի այսօրվա խաղին

Էդուարդ Սպերցյանը կարող է մասնակցել Հայաստանի այսօրվա խաղին

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը լիարժեք ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել այսօր Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղին։ Հայտնել է «Metaratings»-ը։

Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլում այսօր 20։00-ին Հայաստանը սեփական հարկի տակ կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։