Դաղստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Դաղստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը Դաղստանի Խասավյուրտի շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

«ՌԴ ԳԱ Դաղստանի երկրաֆիզիկական ծառայությունը հաղորդագրություն է ստացել, որ ժամը 10.14-ին (Մոսկվայի ժամանակով) Խասավյուրտի շրջանի տարածքում՝ 27 կիլոմետր խորության վրա, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ավելացրել են, որ վնասների մասին տեղեկություններ չկան։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld