Ո՞ւր կտեղափոխվի Էդուարդ Սպերցյանը․ «Յուվենտուսը» հնարավոր տեղերից մեկն է

Ո՞ւր կտեղափոխվի Էդուարդ Սպերցյանը․ «Յուվենտուսը» հնարավոր տեղերից մեկն է

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է հայ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆեր մասին։

«Դժվարանում եմ գնահատել Սպերցյանի՝ այս ձմռանը Եվրոպա տեղափոխվելու շանսերը։ Դա կախված է Էդիկի և հենց «Կրասնոդարի» ցանկություններից։ Ակումբը նրան բաց կթողնի՞: Հիմա նրանք չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունեն, իսկ Էդիկն այն խաղացողն է, որը կարող է օգնել թիմին։ Ես հավատում եմ, որ նրա մակարդակը թույլ է տալիս տեղափոխվել «Յուվենտուս»»,- ասել է մասնագետը։

Նա նշել է, որ հայ փլեյմեյքերը պրոֆեսիոնալ է և այժմ չտեսնված պայմաններ ունի առաջադիմելու և ուժեղանալու համար։

Այս մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով է 8 գնդակի և 4 գոլային փոխանցման հեղինակ։