Այս պահին թշնամին կրակում է Սոթքի ուղղությամբ․ հայտնի է՝ ինչ զինատեսակներ է կիրառում

Այս պահին թշնամին կրակում է Սոթքի ուղղությամբ․ հայտնի է՝ ինչ զինատեսակներ է կիրառում

Երեկվանից թշնամին կրկին ակտիվացել է Վարդենիսի հետ շփման գծում։ Mediahub.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ այս պահին էլ թշնամին կրակում է։

«Քիչ առաջ թշնամին ինտենսիվ կրակում էր, այս պահին կրակոցներն ինտենսիվ չեն, բայց չեն դադարել։ Խաղաղ բնակչության շրջանում հաստատված մեկ վիրավոր ունենք, որը «Սոթքի» ոսկու հանքի աշխատակից է, իսկ զինծառայողների վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,- ասաց Ավետյանը։

Հարցին՝ գյուղերի ուղղությամբ կրակոցներ կա՞ն, Ավետյանը բացասական պատասխան տվեց։

«Հիմնական կրակոցները դիրքերի ուղղությամբ են, թիրախավորվել է նաև «Սոթքի» ոսկու հանքը, բայց գյուղերի ուղղությամբ կրակոցներ չկան»։

Ավետյանը նաև նշեց, որ թշնամին այս պահին եղած տեղեկություններով խոշոր տրամաչափի զենքեր չի կիրառում։