Ինչպե՞ս տարբերակել բնական բրինձն արհեստականից։ Խորհուրդներ սպառողներին

«Korean Times»-ը վերջերս տագնապալի լուր է հայտնել. Չինաստանում արտադրվում է արհեստական բրինձ, որն արտահանվում է տարբեր երկրներ: Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այս արհեստական բրինձը: Այն պատրաստվում է կարտոֆիլի օսլայից, որին ավելացվում են պլաստիկ նյութեր՝ բրնձի հատիկի տեսք ստանալու համար:
Մասնագետները նշում են, որ նման արհեստական բրնձի մեկ բաժին ուտելը նույնն է, ինչ ուտել պլաստիկ տոպրակ: Պատրաստել ենք մի քանի խորհուրդ տանը՝ առանց հատուկ սարքավորումներիբրնձի իսկությունըստուգելու համար։
Տնային պայմաններում ստուգման չորս պարզ եղանակ
Ստուգում ջրի միջոցով
Բրնձի իսկությունը ստուգելու ամենահեշտ եղանակը ջրային փորձն է: Վերցրեք մեկ ճաշի գդալ բրինձ և լցրեք այն սառը ջրով լի բաժակի մեջ: Լավ խառնեք ջուրը բրնձի հետ: Բնական բրինձը պետք է նստի բաժակի հատակին: Եթե տեսնում եք, որ բրնձի հատիկները լողում են ջրի երեսին, ապա դա լուրջ ազդանշան է, որ բրինձը կարող է արհեստական լինել:
Ստուգում կրակի միջոցով
Կրակի միջոցով ստուգումը պետք է կատարել առանձնակի զգուշությամբ: Վերցրեք մի քանի հատիկ բրինձ և զգուշորեն մոտեցրեք վառված լուցկին: Բնական բրինձը դժվար է բռնկվում և չունի արտառոց հոտ: Արհեստական բրինձը, ընդհակառակը, արագ կբռնկվի և կարձակի այրվող պլաստմասսայի բնորոշ հոտ:
Աղացման եղանակով ստուգում
Բրնձի որակը կարելի է ստուգել նաև մանրացնելով: Վերցրեք հավանգ կամ որևէ այլ կոշտ գործիք և աղացեք մի քանի հատիկ բրինձ: Բնական բրինձը հեշտությամբ կվերածվի նուրբ, սպիտակ փոշու: Մինչդեռ արհեստական բրինձն աղալիս կստանաք դեղնավուն և անհամասեռ զանգված:
Պահպանման եղանակով ստուգում
Վերջին մեթոդը պահանջում է մի փոքր ավելի երկար ժամանակ: Վերցրեք փոքր քանակությամբ եփած բրինձ և տեղադրեք այն փակ տարայի մեջ: Պահեք տարան տաք վայրում երկուսից երեք օր: Բնական բրնձի վրա այս ընթացքում կհայտնվի բորբոս, քանի որ այն բնական մթերք է: Արհեստական բրինձը կմնա անփոփոխ, առանց որևէ նշանի:
Նշված թեստերը կարող են օգնել տարբերակել բնական և արհեստական բրինձը: Սակայն լավագույն պաշտպանությունը մնում է բրինձը հայտնի արտադրողներից և վստահելի խանութներից գնելը,փոխանցում է lragrogh. com-ը։