Ինչո՞ւ են Մարտունու կենտրոնական փողոցից հեռացրել Մnնթեի նկարը

Քիչ առաջ համացանցում նկար տարածվեց, որում երևում էր՝ ինչպես են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից հեռացնում ազգային հերոս Մnնթե Մելքnնյանի նկարով ցուցապաստառը։
MediaHub.am-ը Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանից հետաքրքրվեց, թե ինչու են հեռացրել հերոսի նկարը, ո՞րն է պատճառը։
«Դա գովազդային վահանակ է, պաստառին նկարված է եղել Մnնթե Մելքnնյանի նկարը։ Այդ պաստառը պատռված է, հիմա ընկերությունը որոշել է նկարը փոխարինել և քանի որ իր կողմից գնված է այդ վահանակը, որոշել է հիմա էլ Օհան Դուրյանի նկարը տեղադրել»,- ասաց Հովեյանը։
Նա նշեց, որ մեծանուն հայերի նկարներ են այդ վահանակի վրա լինում, և որևէ խնդիր չկա։
Ավելի ուշ մենք տեղեկացանք, որ վահանակը վարձակալական հիմունքով վերցրել է «Զեբրա» գովազդային գործակալությունը, իսկ սոցիալական գովազդների տեղադրմամբ զբաղվում է «ԷԿԱ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Երևան քաղաքում։
Նարե Գնունի