ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։