Հայտնի է դարձել Ռոնալդուի կողմից «միլիարդատերերի կղզում» առանձնատուն գնելու մասին

Հայտնի է դարձել Ռոնալդուի կողմից «միլիարդատերերի կղզում» առանձնատուն գնելու մասին

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է համալրել Արաբական Միացյալ Էմիրությունների Ջումեյրա Բեյ կղզու բնակիչների շարքերը։ Այս վայրը լայնորեն հայտնի է որպես «միլիարդատերերի կղզի»։ Գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համաշխարհային ֆուտբոլի աստղն էլիտար բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու գործարքը կավարտի 2024 թվականին։

Այստեղ արդեն ապրում են Playtech մոլախաղերի ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր Թեդի Սագին, Անգոլայի նախկին բռնապետ Խոսե Էդուարդո դոս Սանտոսի ավագ որդին և ռուս գործարար Անդրեյ Սկոչի կինը։

Սակայն The Sun թերթի հետ զրույցում Ռոնալդուի ներկայացուցիչները հերքել են այս տեղեկությունը։

Ռոնալդուի անշարժ գույքի պորտֆելը ներառում է մի քանի առանձնատուն եվրոպական տարբեր երկրներում։ 2021 թվականին ֆուտբոլիստը սկսել է Պորտուգալիայում 7 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր կալվածք կառուցել՝ լրացնելու Մադեյրայում իր շքեղ վիլլան: