Մարտիկները․ ՀՖՖ տեսանյութը՝ Թուրքիա-Հայաստան խաղի լավագույն պահերով (տեսանյութ)

ՀՖՖ–ն տեսանյութ է ներկայացրել՝ Թուրքիա-Հայաստան խաղի լավագույն պահերով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ուրբաթ երեկոյան ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ և պահպանում է առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Էսքիշեհիրում կայացած խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, 88-րդ րոպեին Բերթուղ Յըլդըրըմը վերականգնեց հավասարակշռությունը:
Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի 4 խաղից հետո D խմբի աղյուսակում 7 միավորով 2-3-րդ տեղերն է կիսում Խորվաթիայի ընտրանու հետ, որը նույնքան միավոր ունի 3 հանդիպումից հետո:
Տեսանյութն՝ այստեղ