Փոխհրաձգություն՝ Թուրքիայի կենտրոնում․ ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Փոխհրաձգություն՝ Թուրքիայի կենտրոնում․ ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում փոխհրաձգություն է տեղի ունեցել փողոցային երկու հանցախմբերի միջև․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում մեքենայից դուրս են եկել ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդիկ և տարածքի բնակիչների հետ վիճաբանել են, այնուհետև՝ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում ատրճանակներից և ինքնաձիգներից կրակ է արձակվել։ 

Մեքենայում եղած անձինք փախուստի են դիմել, տարածք են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ․ բերման են ենթարկվել Համիտ Ս.-ն և Ջունեյթ Բ.-ն։

Երկու կասկածյալները դատարանի առջեւ են կանգնել «հրազենի մասին օրենքը չկատարելու» և «հանրային անվտանգությունը դիտավորությամբ վտանգելու» համար։

Տեսանյութն՝ այստեղ