ՀՀ անվտանգության մասին առաջին ձեռքից կարծիքներ են լսել․ ԱՄՆ դեսպանը՝ Սենատի աշխատակիցների այցի մասին

ՀՀ անվտանգության մասին առաջին ձեռքից կարծիքներ են լսել․ ԱՄՆ դեսպանը՝ Սենատի աշխատակիցների այցի մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին հայաստանյան այցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում անվտանգային իրավիճակը և խաղաղության վերաբերյալ հեռանկարները, X-ի սոցհարթակում գրել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը: Ըստ դեսպանի՝ 

«Այս շաբաթ կայացավ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի կարևոր այցը: Շահագրգիռ կողմերի հետ իրենց հանդիպումներում, այդ թվում ՝ մարզերում, նրանք առաջին ձեռքից արժեքավոր կարծիքներ են լսել Հայաստանում անվտանգության հետ կապված իրավիճակի և խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ»,- նշել է դեսպան Քվինը։

Մեկ այլ առանձին գրառման մեջ էլ ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արկինը և Դամիան Մերֆին Երևանում հանդիպել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտների հետ` հայ-ամերիկյան երկկողմ գործընկերությունը և տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը քննարկելու համար»: