Շվեդիայում հայտարարել են, որ բանտերում տեղի դեֆիցիտ ունեն

Շվեդիայում հայտարարել են, որ բանտերում տեղի դեֆիցիտ ունեն

Շվեդիայի բանտերում ազատազրկման ժամկետներ ստացած բանտարկյալների համար տեղերը չեն բավականացնում, պատճառը օրենսդրության խստացումն է։ Այս մասին տեղեկացրել է թագավորության արդարադատության նախարար Մորգան Յուհանսոնը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք ավելի շատ բանտարկյալներ ունենք, քան կարող են տեղավորել բանտերը։ Մենք պետք է որքան հնարավոր է արագ լուծենք ուղղիչ հաստատությունների տեղերի հարցը»,- նախարարին մեջբերել է Շվեդական ռադիոն։

2021թ. դեկտեմբերին Շվեդիայում տեղի ունեցավ հակաահաբեկչական օրենսդրության խստացում։ Դրան համապատասխան՝ ահաբեկչական գործունեության կոչերի, դրա ֆինանսավորման, նոր գրոհայինների հավաքագրման եւ պատրաստման համար նախատեսվում է երեք տարվա բանտարկություն ներկայիս երկուսի փոխարեն։

Ինչպես նշել է Յուհանսոնը, այժմ ավելի երկարատեւ բանտարկություններ են նախատեսված ոչ միայն ահաբեկչական բնույթի հանցագործությունների, այլեւ այլ լուրջ իրավախախտումների համար։