Nike-ը դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի «Սպարտակի» հետ

Nike-ը դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի «Սպարտակի» հետ

Մոսկվայի «Սպարտակի» տեխնիկական հովանավոր Nike-ը դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը։

Nike ընկերությունը տեղեկացրել է «Սպարտակ» ՖԱ-ին հովանավորչական պայմանագիրը խզելու մասին՝ կապված նրա հետ, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ակումբը մյուս մրցաշրջանում չի կարող մասնակցել եվրագավաթներին։

«Սպարտակի» կոմերցիոն բաժնի ղեկավարությունն աշխատանքներ է տանում մարզահագուստի նոր մատակարար գտնելու ուղղությամբ»,- ասված է մոսկովյան ակումբի հայտարարության մեջ։

Ամերիկյան Nike ընկերությունը 2005 թվականից հանդիսանում էր «Սպարտակի» գործընկերը։