«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա բախվել «Hyundai»-ի, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով բախվել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: