Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացել, մայր ու երեխան են տnւժել (տեսանյութեր)

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Մակեեւկա քաղաքի կենտրոնի գնդակոծման հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել, մայր ու երեխան են տուժել։
Ըստ SHOT-ի՝ հարված է հասցվել տեղի ավտոկայանի տարածքին, որտեղ հանգստյան օրերին շատ մարդ է եղել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, այրվել մեքենաներ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։
Վնասվել են նաև ավտոբուս ու 5 մթերային խանութ։
Խոցված հրթիռի բեկորներն ընկել են կենտրոնական քաղաքային շրջանում։ Հարվածի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր և 15 ավտոմեքենա: