Նիկոլ Փաշինյան, ինչի՞ քո տղան սադրեց․ զոհվածի հայր

Մենք հանգիստ նստել չէին կարող, քանի որ այսօր մեր հարազատը փակի տակ է, կապ չունի, որ աշխատանքային օրեր չեն, մենք անժամկետ նստացույց ենք սկսել, սա նշանակում է, որ անժամկետ հնարավորն ու անհնարինն ենք անելու։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում MediaHub-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Վահիկ Սահակյանը։

«Չէինք սպասում, որ դատարանն այսքան ստոր կլինի, Ժորայի անունը կրող դատավորն այդպես անսպասելի որոշում կայացրեց»,-ասաց նա։

Վահիկ Սահակյանը նշեց, որ տիկին Գայանեն, որը մեկ ամսով կալանավորվեց, առողջական խնդիրներ ունի։

«Ես վախենում եմ, քանի որ այս իշխանությունները արյուն տեսնելիս ուրախանում են, նրանց համար սա որևէ նշանակություն չի ունենա»,-նշեց Սահակյանը։

Հարցին, արդյո՞ք տեղի ունեցածն արդեն ի գիտություն կընդունեն և այլևս Նիկոլ Փաշինյանի հարազատներին մոտենալու կամ պահանջ ներկայացնելու փորձեր չեն անի, վերջինս պատասխանեց․

«Ես առաջին օրն էլ ասացի, որ սա 90 տոկոսով սարքած գործ է։ Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին, ինչ էր անում քո տղան դատարանի մոտ, ինչի՞ սադրեց»,-շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում