Բեյրութում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի

Բեյրութում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի

Բեյրութում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ակցիային մասնակցել են ռուս, լիբանանցի և սիրիացի ակտիվիստներ, ովքեր հայտարարել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ հղելու իրենց մտադրության մասին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Դոնբասում ուկրաինական զինված ուժերի գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան: 

Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարներով և ՌԴ-ի, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների դրոշներով։

«Այսօր մենք եկել ենք ձեզ հետ ուս-ուսի կանգնելու և աջակցություն հայտնելու նացիզմի նոր դրսևորման դեմ պայքարում, որի հետևում կանգնած են ԱՄՆ իմպերիալիստական նկրտումները: Սիրիացի ժողովրդին տանելով սովամահության՝ ամերիկացիները անցան Ռուսաստան և ճնշում են գործադրում Չինաստանի և բոլոր երկրների վրա, որոնք դիմադրում են նրանց գերիշխանությանը», - «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում սիրիացի աշխատավորների ասոցիացիայի ղեկավար Մուստաֆա Մանսուրը:

Ըստ Մանսուրի՝ Ռուսաստանը կկարողանա հաղթահարել բոլոր ճնշումները և վերացնել Արեւմուտքի սպառնալիքը։